Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ինձ կկանչեն․ «Աստված իմ, մենք ճանաչեցինք Քեզ, մենք Իսրայելն ենք»։ (Սինոդական թարգ․)[2]
Աղետները ժողովրդին Տիրոջն աղաղակել կստիպեն։ Սակայն Աստծուն դիմելով, ժողովուրդը կասի`«մենք Իսրայելն ենք», այսինքն՝ Աստծուն կհիշեցնի միայն իր ընտրյալ լինելու և ստացած երդումների մասին, այլ ոչ թե իսկապես կզղջա իր մոլորությունների համար։ Հավանաբար, հաջորդ համարի սկզբում 2−րդ համարի վերջին «մենք Իսրայելն ենք» խոսքերի կրկնության հետևանքով հունարենում և սլավոներենում այդ բառերը պատահաբար բաց են թողնվել:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ.
(Արարատ թարգ․) Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։
(Գրաբար) Առ ի՛ս աղաղակեսցեն. Աստուած՝ ծանեաք զքեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: