Ա․ Լոպուխին
«Այդ պատճառով դու ոչ ոք չես ունենա, որ Աստծու առջև ժողովում չափման համար վիճակ գցի»։(Սինոդական թարգ․)[5]
5−րդ համարը շատ մեկնաբաններ որպես մեղավոր մարդկանց կողմից մարգարեին ուղղված խոսքեր են հասկանում։ Այդ մարդիկ նյարդայնացել էին նրա կանխատեսումներից։ Մարգարեի թշնամիները ցանկություն են հայտնում, որպեսզի նա, առանց սերունդ թողնելու, մահանա (Հիտցիգ, Օրելլի, Նովակ)։ Ուրիշ մեկնաբաններ (Յունգերով, Գոոնակեր) 5−րդ համարը նախորդող համարի մեջ շարադրված եղերերգի ավարտն են համարում։ Քանանական երկիրը նվաճելուց հետո Սելովում գտնվող խորանի դռների առաջ տեղի ունեցած ժողովի ժամանակ (Հս․ 18։8−10) հրեաները վիճակ գցեցին, որպեսզի հողերն ըստ իրենց ցեղերի բաժանեն։ Արտահայտման ձևն այս փաստից փոխառելով՝ մարգարեն ցանկանում է ասել, որ գալիք աղետի ժամանակ ամբողջ երկիրը թշնամիների ձեռքում է հայտնվելու, իսկ ժողովուրդը գերի է գնալու, այնպես որ մարդ չի լինելու, որ հողամասերը բաժանելու համար վիճակ գցի (սլավոներեն` «չի լինի մեկը, ով վիճակով լարաբաժին գցի»)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դրա համար չի գտնուի մէկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում:
(Արարատ թարգ․)Դրա համար Տիրոջ ժողովում դու վիճակի լար գցող չպիտի ունենաս։
(Գրաբար)վասն այնորիկ ո՛չ ոք իցէ որ արկանիցէ լարաբաժին ի վիճակ։ Յեկեղեցւոջ Տեառն
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: