Միքիայի մարգարեության մեկնություն 4։13

Ա. Լոպուխին

Վե՛ր կաց և կալսիր, Սիոնի դուստր, քանզի Ես քո եղջյուրը երկաթից եմ դարձնելու և քո կճղակները պղնձից եմ դարձնելու, և շատ ժողովուրդների կկործանես, և Տիրոջը կընծայես նրանց ձեռքբերումները և նրանց հարստությունները՝ ամբողջ երկրի Տիրոջը։ (Սինոդական թարգ․)[13]
   
Տե՜ս Միքիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:12
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) «Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կը դարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կը մանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կը փշրես, նրանց բազմութիւնը կ՚ընծայես Տիրոջը եւ նրանց զօրութիւնը՝ ամբողջ աշխարհի Տիրոջ»:
(Արարատ թարգ․) Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։
(Գրաբար) կանգնեա՛ց և կա՛ս զնոսա դուստր Սիովնի։ Զի զեղջեւրս քո արարից երկաթիս, և զկճղակս քո պղնձիս. և մանրեսցես զժողովուրդս բազումս, և փշրեսցես նոքօք զազգս. և մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, և զզօրութիւն նոցա Տեառն ամենակալի։