Ա․ Լոպուխին
«Մինչև սահման կուղեկցեն քեզ քո բոլոր դաշնակիցները, կխաբեն քեզ, կհաղթեն քեզ քո հետ խաղաղությամբ ապրողները, քո հացը ուտողները կհարվածեն քեզ: Դրանում իմաստ չկա»: (Սինոդական թարգ․) [7]
7−րդ համարում մարգարեն պատկերում է աղետի օրերին Եդոմի հանդեպ նրա դաշնակիցների վերաբերմունքը: Սակայն 7−րդ համարում օգտագործված առանձին արտահայտությունների ճշգրիտ իմաստը դժվար է պարզել: «Մինչև սահման (ad−haggevul) կուղեկցեն քեզ (schilchucha) քո բոլոր դաշնակիցները (kol anschej berithecha)». «Kol anschej berithecha» արտահայտությունը Յոթանասնիցը որպես ենթակա առնչել է հաջորդ նախադասությանը: 7−րդ համարի առաջին նախադասությունը Յոթանասնիցում հետևյալ տեսքն ունի` «ewj twn oriwn sou exapesteilan se» (սլավոներեն՝ «նույնիսկ մինչև սահմանները ուղեկցվելու ես դու»): Մարգարեի խոսքերը մեկնաբանների կողմից տարբեր կերպ են ընկալվում: Ըստ ոմանց՝ մարգարեն այստեղ ցանկանում է ասել, որ դաշնակիցները օգնություն խնդրող եդոմայեցի դեսպաններին կուղեկցեն մինչև սահման, այսինքն՝ ձեռնունայն ետ կուղարկեն (Մաուրեր, Կեյլ), կամ էլ, դեսպաններին մերժելով հանդերձ, դաշնակիցները նրանց պատվով կուղեկցեն մինչև սահման (Կլեյներտ): Ըստ ուրիշների՝ մարգարեն այն բանի մասին է ընդհանուր միտք արտահայտում, որ դաշնակիցները Եդոմին կքշեն մինչև երկրի սահմանները, այսինքն՝ գերության կտանեն (Թարգում), «կքշեն ոչ միայն քաղաքներից, այլև նույնիսկ երկրի սահմաններից» (Երանելի Թեոդորոս Կիրսկի): Ըստ Գիտցիգի` մարգարեի միտքն այն է, որ դաշնակիցները նույնիսկ այն եդոմայեցի փախստականներին են վտարելու, որոնք աղետի օրերին նրանց մոտ ապաստան են փնտրելու: Նովակն ու Գոոնակերը ենթադրում են, որ «մինչև սահմանները» արտահայտությունը պետք է առնչել 6−րդ համարի վերջին հատվածին, որը, նմանատիպ ընկալման պարագայում, «նրա թաքստոցները քննված են մինչև սահմանները», այսինքն՝ ամբողջ երկրով մեկ, տարբերակով կընթերցվի: Հաշվի առնելով 7−րդ համարի ընկալման դժվարությունները` Վինկլերը «ad−haggevu» արտահայտության փոխարեն առաջարկում է ընթերցել «ad−geva» (մինչև Գևալ), սակայն ակնհայտ է, որ նմանատիպ սրբագրումը որևէ հստակեցում չի մտցնում: Նույն պարագան է նաև Չեյնի սրբագրման դեպքում, որը «ad−haggevul» արտահայտության փոխարեն առաջարկում է ընթերցել «ir jerachmeel» (Հիերախմեիլի քաղաք)՝ այս խոսքերը նախորդող «anschej berithecha» արտահայտության համար բացատրություն համարելով: Ըստ երևույթին, 7−րդ համարի սկզբում խոսվում է եդոմացիներին իրենց տարածքներից վտարելու մասին: «Կխաբեն քեզ» (hischschiecha) արտահայտության փոխարեն Յոթանասնիցում «antesthsan soi» է (սլավոներեն՝ «նրանք քո դեմ ելան»): «Քո հացը ուտողները կհարվածեն քեզ». սա բնագրի «Lachmcha jasimu mazor thachtecha» ընթերցման ենթադրական թարգմանություն է: Յոթանասնիցում բաց թողնված եբրայերեն «lachmcha» արտահայտությունը պետք է «քո հացը» տարբերակով թարգմանվի։ «Ուտողները» արտահայտությունը ռուս թարգմանիչների կողմից է ավելացվել, իսկ սլավոներեն տեքստի «հացը ուտողները» արտահայտությունը մուտք է գործել Վուլգաթայից: Եբրայերեն «mazor» արտահայտությունը Օս. 5:13−րդ համարում «վերք» իմաստն ունի։ Հնագույն թարգմանություններում այն փոխանցվում է նաև «enedra» (Յոթանասնից), «epidesij, sundesmoj» (Ակյուղաս), «insidiae» (Վուլգաթա), այսինքն՝ «շողոքորթություն, դավադրություն, կործանում» բառերի միջոցով: Այս պարագայում ամբողջ արտահայտությունը «քո հացը օգտագործելու են քեզ վերքեր (դավադրություն) հասցնելու համար» տարբերակով պետք է փոխանցվի, կամ էլ, ինչպես Ակյուղասի մոտ է, «arton sou qhsousin (epidesin) epi ton sundesmon−քո հացը կործանելու են» (հմմ. Field F. Origenis, Hexaplorum quae supersunt… fragmenta. Oxford, 1875. Vol. 2. P. 981): Այսպիսով՝ անհասկանալի իմաստ է ստացվում, որն էլ մեկնաբաններին դրդում է ենթադրել, որ քննարկվող տեքստը վնասված է և [անհրաժեշտ է] այն լրացնել կամ ուղղել: Տեքստի առաջարկվող սրբագրությունները բազմազան են (տե՛ս Marti K. Das Dodekapropheton erklärt. Tübingen, 1904. S. 234): Վուլգաթան և ռուսերեն թարգմանությունը, ինչպես նաև Կնաբենբաուերն ու Կոնդամինը ենթադրում են, որ եբրայերեն տեքստում «lachmcha» արտահայտությունից առաջ բաց է թողնվել «ochelej» (ուտողները) բառը (Վուլգաթայում` «qui comedunt tecum»): Ասորերեն տարբերակը «lactuncha» բառը կախման մեջ է դնում նախորդող «anschej schlomecha» (խաղաղության այրերը, որոնք ապրում են խաղաղության մեջ) արտահայտությունից և «քո խաղաղության ու քո հացի այրերը» տարբերակով է փոխանցում (այս տեսակետն են պաշտպանում նաև Էվալդն ու Մաուերը): Գոոնակերն առաջարկում է «lachmcha» արտահայտության փոխարեն ընթերցել «lechimecha» և այն «քո դաշնակիցները» իմաստով ընկալել: «Դրանում իմաստ չկա», այսինքն՝ Եդոմում: Ըստ երևույթին, այս բացականչությունը 7−րդ համարում նկարագրված Եդոմի հանդեպ դաշնակիցների դրսևորած վերաբերմունքից արված եզրակացությունն է. մարգարեն ցանկանում է ասել, որ իր իմաստությամբ հպարտացող Եդոմը նույնիսկ չհասկացավ իր դաշնակիցների բարեկամության կեղծավոր լինելը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչեւ սահմանները ուղարկեցին. նրանք քո դէմ ելան, քեզ հետ խաղաղութիւն կնքող մարդիկ իշխեցին քեզ վրայ, խաբեցին քեզ՝ ասելով. «Նա խելք չունէր»:
(Արարատ թարգ․) Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանը վտարեցին, խաղաղությամբ ապրողները քեզ խաբեցին ու քեզ հաղթեցին, քո հացն ուտողները որոգայթ լարեցին քո դեմ. նրա մոտ հասկացողություն չկա»։
(Գրաբար) Մինչև ի սահմա՛նս առաքեցին զքեզ. ամենայն արք ուխտի քոյ դարձան ընդդէ՛մ քո. զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քոյ. վարեցին զքեզ. և ո՛չ գոյր իմաստութիւն ի նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: