Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 10:10

Ստեփանոս Սյունեցի

10-11․ Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»:
   
   «Քաղաքը որ մտնեք և ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացե՛ք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա»։
   Մատթեոսը ա՛յլ կերպ է ասում. «Քաղաքից ելնելիս ձեր ոտքերի փոշին թոթափեցեք» (Մատթ. 10:14), իսկ Ղուկասն ասում է. «Նրա հրապարակներում ասացեք. ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին թոթափում ենք ձեր վրա», որովհետև չընդունեցիք մեր քարոզությունը: Արդ, անպարտ ենք: Ձեր վրա եղած փոշին՝ ձեր քաղաքի վարդապետներից [եղած] մեղքն ու անիրավությունը, մեզանից թոթափում ենք ձեզ վրա:

   Իսկ ըստ Մատթեոսի, ինձ թվում է, թե հետևյալ նշանակությունը [ունի]. ոտքը հոգու վերջին և ամենատկար զորությունն է, ուստի և Քրիստոս աշակերտների ոտքերն էր լվանում և ոչ ձեռքերը և գլուխը: Հետևաբար ասում է, երբ ելնեք քաղաքից, ուր ձեզ չընդունեցին, նրանց աղտը, որ կպել է ձեր ամենավատթար և տկար անդամներին՝ [ոտքերին], թոթափեցեք նրանց վրա. և [զերծ մնացեք նրանց] կերակուրներից և հակառակության ու տրտմության ուրիշ գործերից, որպեսզի ամբողջովին սրբված ելնեք, և նրանք որպես անարժաններ չօգտվեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 10:2