Ծննդոց գրքի մեկնություն 10:24

Ա. Լոպուխին

Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին: (Սինոդական թարգ․) [24]

   

   Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային…Ընդգծված հատվածը բաց է թողնված եբրայերեն շարադրանքում, բայց դրանք առկա են հունական հնագույն և ամենահեղինակավոր ձեռագրերում, Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական ծննդաբանության (Ղուկ. 3:36) մեջ, ինչպես նաև Հ. Փլաբիոսի և Մովսես Խորենացու աշխատություններում:

   Սաղան ծնեց Եբերին…  հենց այն նախահորին, ում էլ աստվածընտիր եբրայեցի ժողովրդն իր անվանադիրն է համարում: Ինքնին այս անունը նշանակում է «գետով եկած մարդ», ուստի և իր մեջ ամփոփում է ինչ-որ գետի, հավանական է` Եփրատի այն կողմից այդ նախահոր վերաբնակության միտքը ( Ծննդ. 14:13-ում նշված «իվրի», եբրայեցի բառը LXX շարադրանքում թարգմանվում է «եկվոր», Եփրատից այն կողմ ապրող, կամ այդ գետով եկած):

--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին:
(Արարատ թարգ․) Եվ Արփաքսադը ծնեց Սաղային, և Սաղան ծնեց Եբերին:
(Գրաբար) Եւ Արփաքսադ ծնաւ զՍաղա. և Սաղա ծնաւ զԵբեր։