Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:29
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
   
    Իսկ ձեր գլխի բոլոր մազերն իսկ հաշվված են:
Առավել մեծ չափով է ցույց տալիս [Իր] հոգատարութ-յունը, որովհետև ոչ միայն ճնճղուկների մասին է խնամք տանում, այլև մազերի, որոնք [ճնճղուկներից] էլ նվաստ բան են անզգայության պատճառով, և արժանավորների մազերը հաշվում է, ինչպես բազմաքանակ աստղերն ու անձրևաշիթերը: Բայց ո՛չ թե համրելով է հաշվում, այլ [այս խոսքով] ցույց է տալիս Իր ճշգրիտ գիտությունը, և հաշվում է ոչ թե քանակը, այլ պատվականությունը: Ուրեմն եթե մազերն է հաշվում, ինչպե՞ս կանտեսի ձեր անձը:

    Նաև՝ միտքը, որ [այստեղ] խորհրդանշվում է «գլուխ» բառով, ունի զանազան «մազեր»՝ խորհուրդներ և գործեր: Ուստի, ասում է [Տերը], ոչ միայն մեծամեծ ու հայտնի [խորհուրդներն ու գործերը], այլև խիստ փոքրերն ու շատերից ծածկվածներն են հաշվի առնվում Աստծո կողմից, Ով տեսնում է անտեսանելին, գրի առնում Իր գրանցամատյանում և փոխարենը բազմապատիկ ու զանազան հատուցումներ է անելու: Որովհետև ինչպես որ հանցավորներից «վերջին լուման»  (Ղուկ. 12:59) է պահանջելու, այդպես արդարների անգամ ամենավերջին [բարի խորհուրդների ու գործերի] դիմաց է պարգևատրելու:

    [Այս խոսքով Տերը] նաև քաջալերում է, թե՝ դուք, որ Գլխիս մազերն եք՝ «այս աշխարհի համար մեռած»՝ ըստ առաքյալի (հմմտ. Հռոմ. 6:2), համարով առաջինն եք կարգված՝ ըստ այսմ. «Ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:20):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:29
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17