Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս Իմ հետևից, նա Ինձ արժանի չէ»։
Մի՞թե զարմանալի չէ, թե ինչպես այդպիսի խոսքերի ազդեցության տակ նրանց հոգիներն առավել գոտեպնդվեցին իրենց մարմինների մեջ՝ այն դեպքում, որ աղետներն ամեն կողմից նրանց աչքերի առաջ էին, իսկ պարգևները միայն սպասման մեջ էին։ Ինչպե՞ս դա եղավ։ Քանի որ մեծ էր Խոսողի զորությունը, մեծ էր նաև ունկնդրողների սերը։ Ահա թե ինչու, լսելով շատ ավելի ծանր և տխրալի խոսքեր, քան նախկինում լսել էին այն մեծագույն մարդիկ՝ Մովսեսը և Երեմիան, Հիսուսի աշակերտներն այժմ հնազանդ մնացին և բացարձակապես չհակառակվեցին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
Եվ ով իր խաչը չի վերցնում և Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ:
Նշանակում է սեփական անձը մահվան ու պատերազմի տալն ու արյուն թափելը, բայց ո՛չ հենց այնպես [մատնել] մահվան, այլ բռնության դեպքում, և ոչ միայն բռնության դեպքում, այլև նախատինք կրելիս: Նաև՝ ով ուսին խաչ է կրում, իր [մոտալուտ] մահն է հայտնում. այսպես եթե մեկը մարմնի չարչարանք հանձն չառնի և մարմնի հաճույքները չմեռցնի՝ «չխաչվի աշխարհի համար»՝ ըստ առաքյալի (հմմտ. Գաղ. 6։14), և սա ոչ թե ուրիշներից հարկադրված, այլ սեփական կամքով ու հոժարությամբ հանձն չառնի, ինչպես Ես, չի կարող Իմ աշակերտը լինել:
Բայց դու տես, որ [Տերն] Իր չարչարանքների մասին տակավին չի խոսում, այլ այսպիսի [խոսքերով] հետզհետե ընտելացնում է [առաքյալներին] և հետո է բացահայտորեն Իր [չարչարանքների] մասին խոսում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:37
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: