Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Ինձ ուղարկողին»։
Այսպիսով՝ նույնիսկ սա էլ բավական էր, որպեսզի մարդիկ համոզվեին ընդունելու նրանց, ովքեր ծառայություն էին մատուցելու իրենց փրկության համար։ Իրոք որ, ո՞վ կատարյալ ջանասիրությամբ չէր ընդունի այդպիսի քաջ և աներկյուղ մարդկանց, որոնք ինչպես առյուծներ շրջում էին ողջ աշխարհով մեկ և ամեն ինչ արհամարհում էին հանուն այն բանի՝ միայն թե ուրիշները փրկվեին։
Եվ, այնուամենայնիվ, Տերն առաջարկում է մեկ այլ պարգև ևս՝ ցույց տալով, որ այս դեպքում Ինքն ավելի է հոգում ընդունողների, քան թե՝ ընդունվողների մասին։ Չնայած որ Նա հենց վերջիններին է տալիս առաջնային պատիվը՝ ասելով. «Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Ինձ ուղարկողին» (Մատթ. 10:40), և ի՞նչը կարող է համեմատվել Հորը և Որդուն ընդունելու պատվի հետ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն:
Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում, և ով Ինձ է ընդունում, ընդունում է Ինձ Ուղարկածին:
Բացատրեց Իր ուսմունքը, որպեսզի չկարծեին, թե Հորից հեռացնում է և դեպի Իրեն ձգում, Իրեն սիրելու և Իր համար մեռնելու [մղում], քանի որ դա Հոր հանդեպ ընդդիմություն էր թվում: Ասում է. «Ինչպես Ես եմ ձեզ ուղարկում, այդպես էլ Հայրը՝ Ինձ. ուստի ով ձեր ուսմունքն է ընդունում, Իմն է ընդունում, և ով Իմն է ընդունում, Ինձ Ուղարկածինն է ընդունում», որպեսզի պատիվը Հորը վերագրի, դրանով նրանց դեպի Իրեն ձգի և ցույց տա, որ ուսմունքը մեկն է: Նաև հյուրեր ընդունողներին հյուրերից ավելի մեծ պատվի է արժանացնում, եթե [հյուրին] ճշմարտությամբ են ընդունում, քանի որ ի՞նչը կարող է սրան հավասար լինել, քան Հորն ու Որդուն հյուրընկալելը: Միաժամանակ նաև մխիթարում է աշակերտներին՝ [ցույց տալով], որ Հայրն ու Որդին կան նաև նրանց մեջ, ովքեր ընդունում են [Հորն ու Որդուն] ընդունողներին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: