Ա. Լոպուխին
14-26․ Սաղան հարյուր երեսուն տարեկանում ծնեց Եբերին։ [14] Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։ Եբերը հարյուր երեսունչորս տարեկանում ծնեց Փաղեկին։ Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։ Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկանում ծնեց Ռագավին։ Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։ Ռագավը հարյուր երեսուներկու տարեկանում ծնեց Սերուքին։ Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։ Սերուքը հարյուր երեսուն տարեկանում ծնեց Նաքորին։ Սերուքը Նաքորին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ և մեռավ։ Նաքորը յոթանասունինը տարեկանում ծնեց Թարային։ Նաքորը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ և մեռավ: Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։ (Սինոդական թարգ․)
Սաղան հարյուր երեսուն տարեկանում ծնեց Եբերին։ Սեմ, Արփաքսադ, Կայնան, Եբեր և Փաղեկ անունների նշանակությունը մեզ արդեն հայտնի է նախորդ դրվագներից. առաջինը նշանակում է «անուն», երկրորդը՝ «քաղդեացիների հարևան», երրորդը՝ «ձեռքբերում», չորրորդը՝ «եկվոր, գաղթական, պանդուխտ», հինգերորդը՝ «բաժանում, սփռում»: Իր նշանակությամբ պակաս ուշագրավ չէ նաև այս սերնդաբանության մյուս անունների շարքը: Այսպես, օրինակ՝ Սաղայի անունն առավել հավանական բացատրության համաձայն՝ ցույց է տալիս նրա «բանբեր կամ գաղթեցված» լինելը, հնարավոր է Արփաքսադի երկրի հարավային սահմաններից: Ռագավ նշանակում է «բարեկամ», հավանաբար հետագայում նրա անունն է տրվել հայտնի Մեդիացի Ռագաներին: Սերուք անունը նշանակում է «ամրություն, ուժ» և, հետևաբար, ցույց է տալիս այդ ցեղի ուժն ու կարևորությունը: Նաքոր անունը նշանակում է «մարտիկ», որն, ամենայն հավանականությամբ, քաջաբար պաշտպանել է իր տոհմի շահերը հարևան ցեղերի ճնշումներից: Վերջապես, Թարայի անունը, Էվալդի կարծիքով, ծագում է եբր. «թարաջ» բայից և նշանակում է «շրջվել, գաղթել, հեռանալ» և այդպիսով նախասահմանում էր նրա ապագա ճակատագիրն իբրև քաղդեացիների Ուր քաղաքից գաղթածի:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:
(Արարատ թարգ․) Եվ Սաղան ապրեց երեսուն տարի և ծնեց Եբերին:
(Գրաբար) և զՊատրոսոնիիմացիս, և զՔաղսոնիիմացիս, ուստի ելին Փղշտացիք. և զԿափթոորիմացիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: