Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եկավ Մարդու Որդին, ուտում է և խմում, ու ասում են. «Ահա մի մարդ, որը սիրում է ուտել և գինի խմել, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է»։ Եվ իմաստությունն արդարացվեց իր զավակներով»։
«Եվ իմաստությունն արդարացվեց իր զավակներով» (Մատթ. 11:19), այսինքն՝ թեև դուք այդպես էլ չհամոզվեցիք ճշմարտության մեջ, բայց այլևս չեք կարող Ինձ մեղադրել։ Այդպես նաև Հայր Աստծու մասին է մարգարեն ասում. «․․․որպեսզի արդար լինես Քո դատաստանում» (հմմտ․ Սաղմ. 50:6)։ Թեև Աստված մեր հանդեպ Իր ցուցաբերած հոգածության որևէ պտուղ չի տեսնում, այնուամենայնիվ, Իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի անամոթ մարդկանց ոչ մի առիթ չթողնի անտեղի կասկածների համար։
Իսկ այն, որ Տերն օգտագործում է պարզ և ոչ բարձրաշխարհիկ համեմատություններ, դա թող չզարմացնի քեզ։ Քրիստոս այդպես էր խոսում՝ Իր խոսքը «համապատասխանեցնելով» ունկնդիրների տկարությանը։
Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:17
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:18
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: