Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:23

Հովհաննես Ծործորեցի

Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին:

 

   Եվ դո՛ւ, Կափառնաում, մինչև երկինք չես բարձրանա, այլ կիջնես մինչև դժոխք:

    «Կափառնաում»-ը թարգմանվում է «պանդխտության» կամ «սպանության ագարակ» 619, որտեղ երկար ժամանակ պանդխտացած Տիրոջը սպանել էին խորհում, և քանի որ ամբարտավան ու մեծամիտ մարդիկ էին կամ էլ ամուր վայրում էին բնակվում, չես կարող, ասում է [Տերը], փրկվել, երբ պատիժները վրա հասնեն՝ ըստ այսմ. «Եթե բույնդ դնես անձավներում, այնտեղի՛ց էլ քեզ կիջեցնեմ» (հմմտ. Աբդիու 4): Եվ պատճառը քո չարությունն ու անդարձությունն է, որովհետև չհավատացիր Նրան, Ով եկավ քեզ երկինք բարձրացնելու, ուստի կատարելով սանդարամետի իշխանի կամքը՝ նրա մոտ դժոխք կուղարկվես:

    Որովհետև եթե Սոդոմում կատարված լինեին այն զորությունները, որ կատարվեցին քո մեջ, կմնային մինչև այսօր:

    Ցույց է տալիս, որ սրանց չարիքները նրանց ունեցածից ավելի մեծ էին, և սրանց հանդեպ խնամարկությունը՝ առավել, քան Սոդոմի հանդեպ եղածը: Սա երևում է հրաշքներից ու զորություններից: Բայց չհավատացին, ուստիև ասում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:20