Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:13
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, Որը կոչվում է Քրիստոս»։ (Սինոդական թարգ․)[16]
(Հմմտ. Ղուկ. 3։23)։ Թե´ Մատթեոս և թե´ Ղուկասի ավետարանիչների կողմից շարադրված ծագումնաբանությունները հստակորեն համաձայնում են Հովսեփի անվան հհիշատակության հարցում։ Սակայն Մատթեոսը որպես Հովսեփի հայր ներկայացնում է «Հակոբին», իսկ Ղուկասը (3:23-րդ համար)` Եղիային: Մինչդեռ Սրբազան ավանդության համաձայն` Մարիամի հայրն ու մայրը Հովակիմը և Աննան էին։ Ինքը` Փրկիչն էլ, ըստ Մատթեոսի և Ղուկասի կողմից փոխանցված հստակ շարադրանքի, Հովսեփի որդին չէր: Այս դեպքում ուրեմն ավետարանիչներն ի՞նչ կարիք ունեին կազմելու և իրենց Ավետարաններում զետեղելու Քրիստոսի ազգաբանությունը, որն իրականում չէր սահմանում Նրա ծագումնաբանությունը: Մեկնիչների մեծամասնությունը սա բացատրում է այն հանգամանքով, որ Մատթեոսն իր շարադրած ազգաբանությունը կապում է Հովսեփի նախնիների հետ՝ այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ Հիսուսը ոչ թե Հովսեփի հարազատ զավակն էր, այլ Հովսեփի Որդին` ըստ օրենքի և, հետևաբար, Հիսուս նաև Հովսեփի իրավունքների և ունեցվածքի ժառանգորդն էր` որպես Դավթի հետնորդ: Իսկ ահա Ղուկաս ավետարանիչը, որն իր շարադրած ազգաբանության մեջ նույնպես հիշատակում է Հովսեփի անունը, ապա իրականում դա անում է` նպատակ ունենալով ներկայացնել Մարիամի´ ծագումնաբանությունը։ Այս տեսակետն առաջին անգամ արտահայտել է եկեղեցական գրող Հուլիանոս Աֆրիկանոսը (3-րդ դար), որի աշխատությունից մի հատված զետեղվել է Եբսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն» երկում (1:7), որոշակի փոփոխություններով տեղ գտել Ամբրոսիոս Մեդիոլանացու հեղինակած «Ղուկասի Ավետարանի մեկնության» մեջ, և հայտնի է եղել նույնիսկ Իրենեոսին։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս:
(Արարատ թարգ․) Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում։
(Գրաբար) Յակովբ ծնաւ զՅովսէփ՝ զայրն Մարեմայ, որում խաւսեցեալ զՄարիամ կոյս, յորմէ ծնաւն Յիսուս որ անուանեցաւ Քրիստոս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: