Ծննդոց գրքի մեկնություն 11:8

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցե (Սինոդական թարգ․) [8]
   
   Եվ Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ… Ըստ էության՝ Աստված միայն նրանց լեզուները խառնեց, այսինքն՝ ստիպեց նրանց խոսել տարբեր լեզուներով և դրանով իսկ զրկեց նրանց մտքեր փոխանակելու հնարավորությունից: Իսկ աշտարակը կառուցողների ցրվելը նրանց շահերի հակասության բնական հետևանքն էր. լեզուն մարդկանց մտքերի և ողջ հոգևոր բովանդակության արտահայտման արտաքին միջոցն է, ուստի, քանի որ միասնական լեզուն կապում է մարդկանց և ստիպում համախմբվել, ապա լեզուների տարբերությունն, ընդհակառակը, բաժանում է նրանց իրարից և ստեղծում տարբեր, երբեմն նույնիսկ թշնամական խմբեր:

   «Լեզուների խառնվելով և ցեղերի ցրվելով ինքնըստինքյան խորտակվում էր աստվածամարտ այն գործը, որի նպատակն էր ցեղերի քաղաքական միավորումը նրանցից մեկի՝ ընդ որում անօրենի իշխանության ներքո… Դրանով խոչընդոտվում էր անօրինության ու անառակության համընդհանուր տարածումը մեկ կենտրոնից… Եթե որպես անօրինության և անբարոյականության կենտրոն գոյություն ունենար համաշխարհային մայրաքաղաք, և եթե ամենուրեք լիներ մեկ լեզու, ապա ամբողջ աշխարհը կդառնար այն, ինչ որ հետագայում դարձավ Քանանի երկիրը, որն իր զազրելի գործերով սպառեց Տիրոջ համբերատարությունը» (Վիսսարիոն եպիսկոպոս):

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
(Արարատ թարգ․) Եվ Տերն այնտեղից ցրեց նրանց ամբողջ երկրով մեկ, և նրանք դադարեցին քաղաքը շինելուց:
(Գրաբար) Եւ Քուշ ծնաւ զՆեբրովթ. նա՛ սկսաւ լինել հսկայ ի վերայ երկրի։