Ա. Լոպուխին
Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա Գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես:(Սինոդական թարգ․) [11]
Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային ասաց… Նման պայման Սարայի հետ Աբրամը կապել էր շատ ավելի վաղ՝ Քաղդեական Ուր քաղաքից դեռևս դուրս չեկած (Ծննդ. 20:13), քանի որ Աբրամն հավանաբար գիտեր բոլոր այն ցեղերի բարոյալքվածության մասին, որոնց մեջ պանդուխտ էր լինելու և բնակվելու էր:
Ահա ես գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես… Չնայած Սարան այդ ժամանակ 65 տարեկան էր, բայց, քանի որ այդ տարիները կազմում էին նրա կյանքի տարիների ընդամենը կեսը (Ծննդ.23:1), մյուս կողմից էլ, քանի որ ինքն անպտուղ էր (Ծննդ. 11:30), ապա զարմանալի չէ, որ այդ հասակում դեռ պահպանել էր իր հմայիչ գեղեցկությունը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Երբ Աբրամը մօտեցաւ Եգիպտոսին, իր կին Սարային ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես:
(Արարատ թարգ․) Եվ երբ նա մոտենում էր Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով կին ես:
(Գրաբար) Եւ եղև իբրև մերձեցաւ Աբրամ մտանել յԵգիպտոս, և ասէ ցՍարա ցկին իւր. Գիտեմ զի կին գեղեցի՛կ ես դու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: