Ա. Լոպուխին
Երբ եգիպտացիները տեսնեն քեզ և ասեն. «Սա նրա կինն է», և ինձ սպանեն, իսկ քեզ ողջ թողնեն, ... (Սինոդական թարգ․) [12]
և երբ եգիպտացիները տեսնեն քեզ…ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն… Այս խոսքերից երևում է, որ ժամանակակիցները լավատեղյակ էին այդ դարաշրջանի Եգիպտական երկրի սովորույթներին ու բարքերին, որտեղ գեղանի կնոջ ամուսինը սպանվում էր, իսկ կինը տարվում էր հարեմ: Այս ամենը պատահում էր հատկապես Արաբիայից գաղթածների հետ, որոնց կանայք իրենց գեղեցկությամբ խիստ գերազանցում էին բավականին տգեղ եգիպտուհիներին և եթովպուհիներին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արդ, եթէ պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է, ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն,
(Արարատ թարգ․) Եվ երբ եգիպտացիները քեզ տեսնեն, անպատճառ կասեն՝ սա նրա կինն է, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն:
(Գրաբար) Արդ եղիցի եթէ տեսանիցեն Եգիպտացիքն, և ասիցեն թէ կին նորա՛ է սա. և սպանանիցեն զիս, և զքեզ ապրեցուցանիցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: