Ծննդոց գրքի մեկնություն 12:17

Ա. Լոպուխին

  Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով: (Սինոդական թարգ․) [17]

   

   Աստված փարավոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով… Հայտնի չէ թե հատկապես ինչպիսի պատուհասներ էին դրանք, բայց ըստ դեպքերի նմանության կարելի է կարծել, որ նույնն էին, ինչ վրա հասավ Աբիմելեքի տանը, այսինքն՝ անպտղությամբ (Ծննդ. 20:18):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Աբրամի կին Սարայի պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց մեծամեծ ու դաժան պատուհասներով:
(Արարատ թարգ․) Եվ Տերն Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով մեծ հարվածներով պատուհասեց փարավոնին ու նրա ընտանիքին:
(Գրաբար) Եւ պատժեա՛ց Աստուած զփարաւովն պատժօք մեծամեծօք և չարօք, և զտուն նորա, վասն Սարայի կնոջն Աբրամու։