Հովհաննես Ծործորեցի
Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ:
Իսկ փշերի մեջ սերմանվածը նա է, ով երբ լսում է խոսքը, այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և [այն] պտուղ չի տալիս:
«Փուշ» է կոչում այս աշխարհի կսկծեցնող սերը՝ ըստ այսմ. «Հողը քեզ համար փուշ կբուսցնի» (հմմտ. Ծննդ. 3։18): Ուստի ովքեր այս աշխարհի սիրուն են փարված և ջանում են Տիրոջը ծառայել, չեն կարող, որովհետև «չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մատթ. 6։24): Այդ պատճառով էլ [Տերն] ասում է, որ [փշերի մեջ սերմանվածը] նա է, ով երբ լսում է խոսքը և կամենում կատարել, ոչ թե այս աշխարհն է խոսքը տկարացնելով խեղդում ու հետզհետե ճզմելով չորացնում, այլ «այս աշխարհի հոգսերը», և ոչ թե հարստությունը, այլ «հարստության պատրանքները» (քանի որ ամեն հարստություն միայն պատրանք է և ոչ թե իրականություն): Եվ սրա պատճառը փշերի բռնությունը չէ, այլ մտքի ծուլությունը, որը եթե արհամարհենք, խոսքը բեղմնավորելով՝ դյուրավ կաճեցնենք:
Այսպիսով դուրս եկան [սերմերի] երեք մասերը՝ հավատքի եկածներն ու մեղքի համար ճանապարհ դարձածները, գործեր չունենալու պատճառով մեռածները և ընչավետ հարուստները: Իսկ թե ովքեր [աստվածային խոսքից] շահելով՝ օգուտ ստացան, [Տերը] նրանց մասին էլ է խոսում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: