Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:54

Հովհաննես Ծործորեցի

54-55․ Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա:
   
    Մինչև որ զարմանում էին նրանք և ասում. «Որտեղի՞ց Սրան այս իմաստությունն ու զորությունը: Մի՞թե Սա հյուսնի որդին չէ:
Ինչպես ամենուր, այդպես էլ այստեղ, ահաբեկվելով հրաշքների մեծազորությունից և չկարողանալով իրենց սրտում ամփոփել տեսածը, ասես հարկադրաբար արտաբերելով ասում էին. «Որտեղի՞ց Սրան այս անպատում և հանճարեղ վարդապետությունը և կամ անճառ ու ահավոր, հրաշագործող զորությունը», որի աստվածային լինելը դյուրին էր հասկանալ, բայց չէին կամենում, որովհետև նախանձամիտ էին: Եվ քանի որ այլ կերպ պարսավել չէին կարող, փորձում էին նսեմացնել Հովսեփի միջոցով, ով Նրա հայրն էր կարծվում, թեպետ դրանով էլ էին հանդիմանվում: Որովհետև նախկին ժամանակներից բազմաթիվ օրինակներ ունեին՝ աննշան մարդկանցից ծնված առաքինի որդիների, ինչպես Մովսեսն ու Դավիթը, Հեսուն և Ամովսը: Նրան հարկ էր, որ երկրպագեին, որ այդպիսի ծնողների որդի լինելով, ինչպես կարծում էին՝ այդպիսի բաներ է խոսում, և հասկանային, որ ոչ թե մարդկային կրթությունից, այլ աստվածային շնորհից էին բխում Նրա վարդապետությունն ու անհամեմատելի հրաշագործությունները:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53