Հովհաննես Ծործորեցի
Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:55
Ստեփանոս Սյունեցի
Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»:
«Եվ Նրանով գայթակղվում էին»:
Արդյոք ինչո՞ւ էին «գայթակղվում». իբրև թե Նա օտար՝ դիվական զորությամբ է ուսուցանում և ոչ՝ Աստծու Հոգով: Որովհետև եթե Աստծու Հոգով կարծեին, Հիսուս չէր կրի անպատվություն և չէր ասի, թե անարգված մարգարե չկա, բայց միայն՝ Իր գավառում, Իր տանը (Մատթ. 13։57):
Ուստի եթե տեսնում ես Հիսուսին տակավին հրեաներից անարգված, իսկ հեթանոսների մեջ քարոզված և պատվի արժանացած, կիմանաս, որ Իր գավառում պատիվ չունի, այլ օտարների մեջ:
Այդ հնարավոր է իմանալ նաև այլ մարգարեների օրինակով, ինչպես անարգվեցին Երեմիան՝ Անաթովթում, Եղիան՝ Հենթեզբոնում, Եղիսեն՝ Հենեբաղմաուղաքում, Սամվելը՝ Հեներմաթենում, Մովսեսը՝ իր ժողովրդից, քանզի եթե հավատային Մովսեսին, կհավատային և Քրիստոսին: Թվում է, թե այդ պատճառով Պողոսը Տարսոնում չքարոզեց, և այլ առաքյալները նույնպես, թողնելով իրենց Հրեաստան գավառը, ելան հեթանոսների մեջ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:53
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: