Ծննդոց գրքի մեկնություն 14:11

Ա. Լոպուխին

11-12. Հաղթողները բռնագրավեցին սոդոմացիների ու գոմորացիների ամբողջ ունեցվածքն ու բոլոր պաշարները և գնացին։ [11] Գերեցին նաև Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, որ Սոդոմում էր բնակվում, և բռնագրավեցին նրա ունեցվածքն ու գնացին։ (Սինոդական թարգ․)

   

   Գերեցին նաև Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, որ Սոդոմում էր բնակվում… Գերեվարումը արժանի պատիժ էր Ղովտին, քանի որ նա սոդոմացիների հարևանությունն էր նախընտրել՝ հաշվի չառնելով նրանց բարոյական սանձարձակությունը։ Այսպես՝ Ղովտն իր հուսացած բարօրության և երջանկության փոխարեն գերություն և խայտառակություն ստացավ (Սաղմ. 36:16)։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Նրանք բռնագրաւեցին սոդոմացիների ու գոմորացիների ողջ աւարն ու բոլոր պաշարները եւ գնացին:
(Արարատ թարգ․) Եվ ավար առան Սոդոմի ու Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց ամբողջ պաշարը և գնացին:
(Գրաբար) Եւ առին զամենայն աւար Սոդոմացւոց և Գոմորացւոց, և զամենայն համբարս նոցա՝ և գնացին։