Ա.Լոպուխին
Եվ Աբրամը վերադարձրեց ամբողջ ավարը, ազատեց իր եղբորորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու ժողովրդին: …(Սինոդական թարգ․) [16]
վերադարձրեց ամբողջ ավարը, ազատեց իր եղբորորդի Ղովտին… Այսպիսով, Աբրամն Աստծու օգնությամբ ոչ միայն իրագործեց իր ազնիվ նպատակը՝ ազատեց եղբորորդուն գերությունից, այլև դաշնակիցներից ավելի մեծ ավար խլեց, առավելաբար այն, ինչ նրանք զավթել էին Սիդդիմի ճակատամարտում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին:
(Արարատ թարգ․) Եվ ետ բերեց ամբողջ ունեցվածքը, իր եղբայր Ղովտին, նրա կանանց և ժողովրդին:
(Գրաբար) Եւ դարձո՛յց զամենայն աւարն Սոդոմացւոց. և զՂովտ զեղբայր իւր, և զամենայն
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: