Ծննդոց գրքի մեկնություն 14:2

Ա. Լոպուխին

Նրանք պատերազմեցին Սոդոմի արքա Բարայի, Գոմորի արքա Բարսայի, Ադմայի արքա Սենաբի, Սեբոյիմի արքա Սիմոբորի և Բաղայի արքայի, այսինքն՝ Սեգովրի դեմ: (Սինոդական թարգ․) [2]
   

   Նրանք պատերազմեցին Սոդոմի արքա Բարայի... և Բաղայի արքայի, այսինքն՝ Սեգովրի դեմ… Ակնհայտ է, որ Էլամի ռազմատենչ արքան, ըստ բոլոր ասիական արքաների ավանդության, ձգտում էր ընդարձակել իր միապետությունը և, հավանական է, որ ճանապարհ էր փնտրում դեպի հարուստ Եգիպտոս։ Զարմանալի չէ, որ այդ ճանապարհին նա հասցրեց ստրկացնել քանանացիների հարուստ և փափկասուն ցեղերին, և դա արեց այդքան արագ ու դյուրին, քանի որ այդ ցեղերն ապրում էին մեկուսացված, առանձնացած կյանքով և կառավարվում էին առանձին, հաճախ միմյանց հետ թշնամի «թագավորիկներով»։ Մովսեսը այստեղ թվարկում է մի շարք նման քանանացի թագավորների, որոնց տիրույթները հաճախ սահմանափակվում էին միայն մեկ քաղաքի տարածքով։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) պատերազմեցին սոդոմացիների արքայ Բաղակի, գոմորացիների արքայ Բարսայի, ադամաացիների արքայ Սենայի, սեբոյիմացիների արքայ Սիմոբորի, ինչպէս նաեւ Բաղակի՝ նոյն ինքը Սեգոր թագաւորի դէմ:
(Արարատ թարգ․) Գնացին պատերազմելու Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի ու Բաղայի, այսինքն Սեգորի թագավորի դեմ:
(Գրաբար) ետուն պատերա՛զմ ընդ Բաղակայ արքայի Սոդոմացւոց, և ընդ Բարսայ արքայի Գոմորացւոց, և ընդ Սենայ արքայի Ադամաացւոց. և ընդ Սիմոբորայ արքայի Սեբոյիմացւոց. և ընդ թագաւորին Բաղակայ, ա՛յն ինքն է Սեգովր։