Ծննդոց գրքի մեկնություն 14:8

Ա. Լոպուխին

8-9. Եվ Սոդոմի արքան, Գոմորի արքան, Ադմայի արքան, Սեբոյիմի արքան ու Բաղայի, այսինքն՝ Սեգորի արքան ելան և Սիդդիմի հովտում ճակատամարտ տվեցին: [8] Ելամի արքա Քոդողագոմորի, Գոյիմի արքա Թադգաղի, Սենաարի արքա Ամարփաղի, Սելլասարի արքա Արիոքի դեմ. չորս թագավոր՝ հնգի դեմ։ (Սինոդական թարգ․)
   

   Եվ ելան… Սիդդիմի հովտում ճակատամարտ տվեցին… չորս թագավոր՝ հնգի դեմ… Այսպիսով, երբ Քոդողագոմորը իր վասալների հետ նման հաղթական երթով անցավ գրեթե ամբողջ Ասորիքով և Պաղեստինով և մոտեցավ Պենտապոլսին, տեղի իշխանները համախմբվեցին Սիդդիմի հովտում՝ նրան վճռական հակահարված տալու, սակայն փոխարենը իրենք պարտության մատնվեցին։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սոդոմացիների արքան, գոմորացիների արքան, ադամաացիների արքան, սեբոյիմացիների արքան ու Բաղակի՝ այսինքն Սեգորի արքան ելան եւ Աղի ձորում ճակատամարտ տուեցին
(Արարատ թարգ․) Եվ դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորը և Բաղայի, որ է Սեգորի թագավորը, և Սիդդիմ ձորում պատերազմեցին:
(Գրաբար) Եւ ե՛լ արքայ Սոդոմացւոց և արքայ Գոմորացւոց, և արքայ Ադամաացւոց, և արքայ Սեբոյիմացւոց, և արքայ Բաղակայ որ է Սեգովր, և ճակատեցան ընդ նոսա ՚ի պատերազմ ի ձորն աղտից։