Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:3

Ստեփանոս Սյունեցի

3-4. Յիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի:

   

   Յիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ով է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա, և կորցնելով նրանցից մեկը, արոտավայրում չի՞ թողնի իննսունիննին և չի՞ գնա կորուսյալի ետևից»:
   «Հարյուրը», որ կատարյալ թիվ է, մարդկային կատարյալ հոգու խորհրդանիշն է: Իսկ «կորուսյալ ոչխարը» նա է, ով մեղքերով ու անօրենությամբ է կորուսյալ և որին Մարդու Որդին եկավ որոնելու և ապրեցնելու, կրելով իր ուսերի վրա, քանզի մեր անօրենությունները և մեղքերը կրեց մարմնով՝ իր ուսերով, որոնց վրա խաչը կրելով՝ գնում էր դեպի չարչարանքները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս նրանց այս առակն ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:1