Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:36

Հովհաննես Ծործորեցի

Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին:
   

   Վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհացավ, մասնատեց ու տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին:

   Նախկին հրաշքի ձևն այստեղ էլ է պահպանում, որպեսզի առանց կասկածելու հասկանան, որ Նույնն է նա, ով գործեց [հացի բազմացման] թե՛ առաջին, թե՛ երկրորդ հրաշքները: Նաև սովորեցնում է, որ աղոթքն ու օրհնություններն են կերակրում մարդուն և ոչ թե մթերված բերքի առատությունը՝ ըստ այսմ. «Ոչ թե արմտիքների բերքն է կերակրում, այլ Քո խոսքը, Տե՛ր» (Իմաստ. 16։26), և՝ «Կօրհնեմ քո հացն ու ջուրը» (Ելք 23։25): Որովհետև ովքեր Աստծո օրհնությունը չունեն, ուտում են ու չեն հագենում, իսկ ովքեր դրանով են շարժվում, սակավով հագենում են, ինչպես ասում է [ավետարանիչը].
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32