Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
   
    Սիմոն Պետրոսը պատասխանեց՝ ասելով. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որ դին»:
Գլխի 1 ըստ (Կող. 1։18, 2։19, Ա Կոր. 11։3, Եփ. 1։22, 4։15 ևն): աստվածաբանության մասին պատասխանելու համարձակություն է ցուցաբերում Շմավոն գլուխը 2, որպեսզի չլինի թե մի ուրիշն անմտորեն անպատշաճը խոսի և չար հիշատակ թողնի աշխարհում. որովհետև տակավին սկիզբն էր իրողությունների, և այդ ժամանակ ասվածները որպես սահմանում ու կանոն էին մնալու հետո եկողներին: Ուստի ճշմարիտը խոսեց Ճշմարտության աշակերտը թե՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին», այսինքն՝ Օծյալը, որ մարգարեների կողմից վկայվեց. «Մեր երեսի հոգին Տեր Քրիստոսն է» (Ողբ 4։20)՝ կենդանի Հոր բնությունից եղած հարազատ Որդին՝ արուսյակից առաջ ծնված (Սաղմ. 109։3) և այժմ աշխարհի փրկության համար մարմին առած, Ում [Պետրոսը] անճառաբար մարմնացած մի Որդի և մի Քրիստոս խոստովանեց երկրի վրա: «Քրիստոս» [բառը որոշիչ] հոդով գործածելով՝ [Պետրոսը] հայտնում է թե՝ Դո՛ւ եղար մեր հույսերի իրականացումը՝ Նա, Ում սպասում էինք՝ Մեսիան, որ գալու էր: Իսկ Հորը «կենդանի» կոչելը մի առանձին աստվածաբանություն է. դրանով [Հայրը] զատորոշվում է կործանման ենթակա մեռելոտի աստվածներից:

--------------------------------
2 . Սիմոն-Պետրոս առաքյալը («Շմավոն»-ը «Սիմոն»-ի՝ ասորերենից հայերենին անցած տարբերակն է) անվանվում է «առաքյալների գլուխ» (սբ Հովհան Ոսկեբերանը նրան անվանում է թե՛ «առաքյալների գլուխ», թե՛ նրանց «բերան»)՝ ելնելով այն բանից, որ Ավետարաններում Պետրոսն առաջինն է հիշատակվում առաքյալների շարքում, հաճախ բոլորի անունից ինքն է խոսում, ինչպես այս դրվագում ևն: Սակայն սա պետք չէ շփոթել ավելի ուշ շրջանում տարածում գտած կաթոլիկյան այն ուսմունքի հետ, ըստ որի՝ Պետրոսն է Եկեղեցու հիմքը կամ գլուխը և ուրեմն՝ Կաթոլիկ Եկեղեցին է միակ քրիստոսահիմն Եկեղեցին՝ լինելով Պետրոսի աթոռը, կամ միայն Կաթոլիկ Եկեղեցուն է վերապահված «արձակելու և կապելուե իշխանությունը՝ «Պետրոսի բանալիներըե: "
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13