Հովհաննես Ծործորեցի
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ.
 Պատասխանեց Հիսուսը՝ ասելով նրանց. «Եղիան կգա և կհաստատի ամեն բան:
 Չասաց՝ օրենսգետները սուտ են խոսում, որովհետև մարգարեն [Եղիայի] գալստյան մասին էր ասել 910: Այլ ասաց՝ իր ժամանա՛կ կգա՝ նախքան երկրորդ գալուստը, և կհաստատի մարգարեի բոլոր ասածները. «Հայրերի սիրտը [կտրամադրի] դեպի որդիները» (Մաղ. 4։6), այսինքն՝ հրեա հայրերի միտքը՝ դեպի առաքյալ որդիների քարոզությունը՝ հավատալու Քրիստոսին, որպեսզի չհարվածվեն Նրա գալուստից, ինչպես տեսավ Հովհաննեսը հարյուր քառասունչորս հազարին հրեա ազգի միջից, որ կնքված էին Քրիստոսի համար 911 ՝ Եղիայի քարոզությամբ: Կամ էլ, ովքեր դերաքրիստոսի սուտ հրաշքներով դրդվեն [հավատքի մեջ], Եղիայի գալստյամբ վերստին կհաստատվեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: