Հովհաննես Ծործորեցի
Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»:
 Հիսուսը պատասխանեց՝ ասելով. «Ո՛վ անհավատ ու թյուր ազգ. մինչև ե՞րբ եմ լինելու ձեզ հետ, մինչև ե՞րբ համբերելու ձեզ. բե՛ր նրան Ինձ մոտ»:
 Որպեսզի [դիվահարի հայրը] չվհատվի, [Հիսուս] խոսքը միայն նրան չի ուղղում, այլ բոլոր հրեաներին, որովհետև այնտեղ գտնվողներից շատերն էին թերևս գայթակղվել: «Ո՛վ ազգ»,- ասում է՝ զարմանալով նրանց անհավատության վրա, ինչպես այլուր էլ ասում էր. «Ո՛վ անմիտներ ու հեղգասիրտներ՝ հավատալու այն ամենին, որ մարգարեները խոսեցին» (Ղուկ. 24:25): Ոչ միայն հավատի մեջ թերի էին, այլև Օրենքի գործերի մեջ՝ թյուր՝ ըստ այսմ. «Որովհետև մի թյուր ազգ են» (Բ Օր. 32:20) և անհավան որդիներ: «Մինչև ե՞րբ եմ լինելու ձեզ հետ, մինչև ե՞րբ համբերելու ձեզ». ցասմամբ է խոսում՝ կարծես ասելով. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և չուղղվեցիք: Այսուհետև չեմ ներում ձեր անհավատությունը»: Կամ էլ մարգարեի [խոսքն] է ասում. «Հագեցել եմ ձեզնից» (Ես. 1:14) և ձանձրացել ձեր ազգից, այնքան, որ ավելի ախորժում եմ հեռանալ ձեզնից և ավելի փափագում խաչվել ու չարչարանք կրել, քան ձեզ հետ շրջել և ձեզ պես թյուր [մարդկանց] քաղաքակից լինել: «Բե՛ր,- ասում է,- նրան Ինձ մոտ». սրանով քաղցր հույս է ներշնչում նրան, որպեսզի նա հավատա, որ Ինքն ազատելու է [նրա որդուն] չարչարանքից. որովհետև եթե բժշկելու չլիներ, չէր էլ կանչի բնավ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:14
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: