Ծննդոց գրքի մեկնություն 17:2

Ա. Լոպուխին

Իմ ուխտն եմ դնելու Իմ և քո միջև և անչափ, անչափ բազմացնելու եմ քեզ»: (Սինոդական թարգ․) [2]

   

   Իմ ուխտն եմ դնելու Իմ և քո միջև… Կամ, եթե փորձենք բնագրին ավելի մոտ թարգմանություն անել՝ «Իմ ուխտն եմ շնորհելու», այսինքն՝ շնորհում եմ իրականացումն այն ուխտի, որը Ես մի ժամանակ հաճեցի քեզ հետ կապել (Ծննդ. 15)։ Ակնհայտ է, որ խոսքն այս ուխտի գլխավոր կետի՝ Իսահակի ծննդյանը և նրանից բազմաքանակ սերնդի առաջացմանն է վերաբերում, ինչի մասին և խոսվում է հետագայում։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ուխտ եմ դնելու իմ եւ քո միջեւ. ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»:
(Արարատ թարգ․) Ես Իմ ուխտը պիտի հաստատեմ Իմ ու քո միջև և քեզ անչափ պիտի բազմացնեմ»:
(Գրաբար) Եւ եդից զուխտ իմ ընդ իս և ընդ քեզ, և բազմացուցից զքեզ յո՛յժ յոյժ։