Ծննդոց գրքի մեկնություն 17:24

Ա. Լոպուխին

Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, (Սինոդական թարգ․) [24]

   

   Աբրահամը իննսունինը տարեկան էր… Աբրահամի կյանքում այս կարևորագույն դեպքն արձանագրելով՝ սրբազան պատմիչը, սովորության համաձայն, ցույց է տալիս նաև այդ իրադարձության ժամանակագրական տարեթիվը, որը չափազանց ուսուցողական է, քանի որ վկայում է նահապետի հավատքի բացառիկ զորության մասին, չէ՞ որ նա խորը ծերության մեջ որոշեց իր նկատմամբ իրականացնել այդ տանջալի և վտանգավոր գործողությունը։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը,
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը:
(Գրաբար) Եւ Աբրաամ էր ամաց իննըսուն և ինունց ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։