Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Պետրոսը նրան պատասխանեց՝ «օտարներից»։ Հիսուս նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:24
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են:
Երբ ասաց՝ օտարներից, Հիսուսն ասաց նրան. «Ուրեմն որդիներն ազատ են:
Նրանք եկել էին հարկ պահանջելու, որպեսզի Նրա դեմ բարուրանքի պատճառ գտնեին. եթե [հարկը] չտար, ասեին, որ Նա մերժում է Օրենքը, իսկ եթե տար, Նրան իբրև մի օտարական համարեին: Հետևաբար, [Հիսուսն] այդ հարցով խափանեց նրանց կարծիքը, որովհետև ցույց տվեց, որ Ինքն օտար չէ, այլ ազատ, բայց «նրանք,- [ուզում է ասել],- ավելի անիրավ են [իրենց ժողովրդի] նկատմամբ, քան ազգերի թագավորներն ու բռնակալները, քանի որ եթե, ինչպես ասացիր, նրանք օտարներից են [հարկ վերցնում], ապա սրանք՝ ազատներից, ուստիև անիրավ են, իսկ Ես ոչ թե երկրավոր թագավորի որդի եմ, այլ երկնավոր»:
Նաև քանի որ հարկահավաքները ղևտացիներ էին, եկան փորձելու Նրան: Թեպետ գիտեին, որ ուսուցիչ է, սակայն չէին կարծում, թե [նաև] քահանա է: Եվ Տերը հայտնապես ցույց չտվեց, որ Ինքը քահանա է, սակայն այդ օրինակով հայտնեց, որովհետև ղևտացիները հարկ չէին տալիս՝ ազատ լինելու պատճառով, և եբրայեցիների թագավորներն էլ քահանաներից հարկ չէին վերցնում, այլ ազատ էին [նրանց] համարում: [Հիսուսն այս խոսքով] հայտնեց, որ Ինքն էլ է ազատ, որով ցույց տվեց, որ նաև քահանա է: Եվ երբ խոսքը վճռով հաստատեց, այնուհետև ասաց.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: