Սրբ. Եփրեմ Ասորի
Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց.
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:1
Ա.Լոպուխին
Աբրահամը բարձրացրեց աչքերը և իր դիմաց տեսավ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մոտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչև գետին ու ասաց նրանց. (Սինոդական թարգ․) [2]
«Աբրահամը բարձրացրեց աչքերը և իր առաջ տեսավ երեք տղամարդկանց»... Բոլոր այս բայերը «բարձրացրեց աչքերը» «տեսավ» էլ ավելի են շեշտում իրողության իրական լինելը։ Ովքե՞ր էին այն «երեք տղամարդիկ», որոնք հայտնվեցին Աբրահամին։ Պատասխանները զանազան են. hնագույն մեկնիչներից ոմանք տեսնում էին նրանց մեջ Սուրբ Երրորդության երեք Անձերին (Հուստինոս Վկա, Ամբրոսիոս, Կյուրեղ ևն). Սակայն մեկնիչների մեծամասնությունը կարծում է, որ այս երեք հյուրերից միայն մեկն էր Սուրբ Երրորդության Անձը(16.հմր.,25հմր., 29։1), իսկ մնացած երկուսը հրեշտակներ էին (19։1)։ Ամենայն հավականությամբ, Աբրահամի առաջին հյուրը եղել է «Յահվեի Հրեշտակը», Լոգոսը կամ Սուրբ Երրորդության երկրորդ Դեմքը, որը բարեհաճեց ընդունել հրեշտակային կերպարանք, այնպես ինչպես Նա հետագայում ընդունեց մարդկային բնությունը։
«տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մոտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչև գետին»... Այս բոլորը արևելյան հասարակ, սակայն վեհ հյուրընկալության չափանիշներն են, այլ ոչ թե ապացույցները այն բանի, որ Աբրահամը ճանաչեց այդ երեք պանդուխտների մեջ երկնային հյուրերին, ինչպես կարծում են ոմանք։ Դրա դեմ դուրս է գալիս Ս. Հովհան Ոսկեբերանը. «լսողներից ոչ ոք թող չնվազեցնի արդարի առաքինությունը, կարծելով որ նա այդպես էր խոսում, որովհետև գիտեր, թե ովքեր են իր հյուրերը։ Այս դեպքում, ինչպես ես արդեն բազմիցս նշել էի, ոչ մի մեծ բան չկար իր արարքի մեջ... սակայն զարմանալի է և անսովոր, որ նա այսպես էր վարվում նրանց հետ՝ վերաբերվելով նրանց հետ ինչպես պարզ մարդկանց հետ»։ Իրոք, Աբրահամի հրավերը այցելել իր վրանը, հյուրերի ոտքերի լվացումը և սնունդ մատուցելը՝ սրտաբաց հյուրընկալությանը բնորոշ գծեր են, որոնք նախատեսված են հասարակ մարդկանց համար. նմանատիպ օրինակներ կարող ենք տեսնել Աստվածաշնչի այլ տեղերում (23։1, 23։6-7, 43։6, Մտթ. 25։40, Ղուկ. 14։13)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց.
(Արարատ թարգ․) Եվ նա բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ ահա երեք մարդիկ կանգնած են իր դիմաց: Եվ երբ տեսավ, վրանի մոտից շտապեց ընդառաջ գնալ, մոտեցավ նրանց և խոնարհվեց մինչև գետին:
(Գրաբար) Ամբարձեալ զաչս իւր և ետես. և ահա արք երեք կային ի վերոյ քան զնա։ Եւ իբրև ետես՝ ընթացա՛ւ ընդ առաջ նոցա ի դրանէ խորանին իւրոյ. և երկիր եպագ ի վերայ երկրի և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: