Ծննդոց գրքի մեկնություն 18:27

Ա. Լոպուխին

27-28. Պատասխան տվեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ ու մոխիր: [27] Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձեա՞լ կկործանես ողջ քաղաքը»: Տերն ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ գտնվի քառասունհինգ արդար»: (Սինոդական թարգ․)

   
   «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր»... Ոգևորվելով նախորդ խնդրանքի հաջողությունից՝ Աբրահամը շարունակում է իր բարեխոսությունը ավելի մեծ համարձակությամբ, թեև՝ մեծ խոնարհությամբ։ Տիրոջ առաջ խոնարհության ապացույց է հանդիսանում նրա համեմատությունը իր՝ հողի և մոխրի հետ, համեմատություն, որ լի է խորը ներքին իմաստով՝ մարդու երկրային գոյության սկիզբն («հող երկրից», Ծննդ. 2։7) ու վախճանը (Ժող. 2։7) մատնանշելու իմաստով։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը պատասխանեց ու ասաց. «Ահա հիմա ես, որ հող եմ և մոխիր, սկսեցի Տիրոջ հետ խոսել:
(Գրաբար) Պատասխանի ետ Աբրաամ և ասէ. Այժմ սկսայ խօսել ընդ Տեառն. բայց ես հո՛ղ եմ և մոխիր։