Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 19:13

Ստեփանոս Սյունեցի

Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»:
   
Եվ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց»։

   Նույն առակն է, ինչ որ Մատթեոսի [ավետարանում, սակայն այնտեղ նրա տվածը] տաղանդ և քանքար անվանվեց: Մեկնվում է նույն կերպ, բայց միայն զանազանվում է [նրանով], որ [Մատթեոսի ավետարանում] ութ քանքար ասվեց, իսկ այստեղ՝ տասն՝ այդ կատարյալ թիվը։
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 19:11