Հովհաննես Ծործորեցի
Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»:
Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես Ինձ բարու մասին հարցնում. մեկն է բարին. եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները»:
Երկու բան ներկայացրեց [Տիրոջը], կրկնակի պատասխան ստացավ: Առաջին [խոսքին], որ ասաց. «Բարի՛ ուսուցիչ», [Տերը] պատասխանեց. «Ոչ ոք բարի չէ, Աստծուց բացի»` ըստ Մարկոսի (Մարկ. 10։18): Կամ որովհետև նա [Հիսուսին] իբրև մարդու մոտեցավ` իբրև հրեա ուսուցիչներից 1022, մեկի, ուստի Քրիստոսն իբրև մարդ է խոսում նրա հետ` [ասելով], թե ոչ ոք բարի չէ, կամ էլ նրա թյուր կարծիքն է ուղղում: Քանի որ Տիրոջը հասարակ մարդ կարծեց, [Տերն] ասում է. «Բարի չեմ իբրև [մեկը] մարդկանցից, ովքեր չարով են շաղախված, այլ բարի եմ իբրև Աստված, Ով անխառն է չարից»: Որ սա այսպես է, երևում է [Տիրոջ] խոսքից, քանի որ չասաց թե` «Այդպիսին չեմ», այլ թե` «Ինչո՞ւ Ինձ այդպես բարի կարծեցիր»1023:
Նաև քանի որ այն ժամանակ երկրում բազմաթիվ աստվածների էին պաշտում, [Տերն] ասում է` նրանցից ոչ մեկը բարի չէ, [բարի է] միայն Մեկ Հայր Աստվածը, Ով երկնքում է, ուստի պարզ է, որ Նրանից եղած Որդին նույնպես բարի է, ինչպես այլուր ասաց. «Որ ճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստված և Ում ուղարկեցիր` Հիսուս Քրիստոսին» (Հովհ. 17։3), որովհետև, օրինակ, երբ դու լսում ես լավ ծառի մասին, իսկույն մտածում ես, որ լավն է նաև նրա պտուղը: Բայց ասելով, թե ոչ ոք բարի չէ` ոչ թե մարդկանց զրկում է «բարի» անունը կրելուց, այլ տարբերություն է դնում Աստծո և մարդկանց բարության միջև:
Իսկ երկրորդ [խոսքին], որ [մարդն] ասաց. «Ի՞նչ գործեմ», [Տերը] պատասխանեց. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները», որովհետև դեպի կյանք տանող դուռն ու մուտքը պատվիրանների պահպանությունն է` ըստ այսմ. «Եթե անես սրանք, կապրես սրանցով» (հմմտ. Գաղ. 3։12). Դավիթն էլ [ասում է]. «Քո ծառան կկատարի սա, և երբ կատարի, բազմապատիկ հատուցում [կստանա]» (Սաղմ. 18։12):
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: