Հովհաննես Ծործորեցի
Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել:
Ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառո՛վ հրամայեց ձեզ արձակել ձեր կանանց, բայց ի սկզբանե այդպես չի եղել:
Սրանով ցույց տվեց, որ նրանք անհնազանդ էին Օրենքին, և Մովսեսին ու Օրենքը մեղադրանքից ազատեց, որովհետև, ասում է, փարավոնի պես ձեր խստասիրտ` և Օրենքի գործերում տկար լինելու պատճառով է, որ Մովսեսը կարեկցեց ձեզ և թույլատրեց դա: Ինչպես որ Նոր [Կտակարանում] գրվեց. «Պոռնկության պատճառով թող յուրաքանչյուրն իր կինն ունենա» (Ա Կոր. 7։2), այդպես էլ [Մովսեսը], որպեսզի վտանգն ավելի մեծ չլիներ, այսինքն` ատելության պատճառով չսպանեին, կնոջն արձակելու հրաման տվեց, այլապես «ի սկզբանե այդպես չի եղել»: Այսինքն` Աստված սկզբում այս օրենքը ճիշտ սահմանեց, ինչպես ցույց տրվեց, որովհետև եթե այն օգտակար չլիներ, այդպիսի բան Աստված չէր հաստատի կամ հրամայի: Հետևաբար, այն դուք եք խափանում և Մովսեսի վրա եք գցում:
Ստեփանոս Սյունեցի
Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել:
«Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլ տվեց արձակել ձեր կանանց»:
Սրանից հայտնի է դառնում, թե դրվեցին այնպիսի օրենքներ, որոնք կարեկից եղան այնպիսիների տկարությանը, որոնց տրվեցին օրենքները, ինչպես և նորում ասվեց. «Բայց, չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա (Ա Կորնթ. 7։2):
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: