Ա. Լոպուխին
Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և նրան ասաց. «Դու պիտի մեռնես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի» [3] (Սինոդական թարգ․)
«…Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ»… Պահպանելով խոստացված զավակի ապագա մոր անարատությունը՝ Աստված հայտնվում է Աբիմելեքին և խրատում նրան։ Եբրայական տեքստի այս հատվածում Աստված անվանվում է «Էլոհիմ»` «տիեզերքի արարիչ», այսինքն` այն նույն անվամբ, որով Նրան աղոտ, տարբեր սխալ պատկերացումների հետ խառնված, կերպով ճանաչում էին հեթանոս սեմացիները: Արարչի՝ գիշերը երազում հայտնվելը եղել է հեթանոսների համար հայտնության սովորական ձև, ինչպես Նա հայտնվեց փարավոնին (Ծննդ. 46։1) կամ Նաբուգոդոնոսորին (Դան․ 4։5)։
Դու պիտի մեռնես… Հիմնվելով հետագա շարադրանքի վրա (Ծննդ. 20։17)՝ կարելի է ենթադրել, որ Աբիմելեքը այդ ժամանակ ծանր հիվանդ է եղել, որի պատճառով էլ նման սպառնալիքը հնչել է առավել, քան իրական։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»:
(Արարատ թարգ․) Բայց Աստված գիշերը երազում այցելեց Աբիմելեքին և ասաց նրան. «Ահա դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա մի մարդու կին է»:
(Գրաբար) Եւ եկն Աստուած առ Աբիմելէք ի տեսլեան գիշերոյ, և ասէ. Ահա մեռանի՛ս վասն կնոջդ զոր առեր, զի կին՝ առնակի՛ն է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: