Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ, երազում հայտնություն ստանալով Հերովդեսի մոտ չվերադառնալու մասին, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը»։
Նայի´ր և տե´ս, թե այս հարցում ևս ինչպես է դրսևորվում մոգերի հավատը: Տե´ս, թե նրանք ինչպես չեն գայթակղվում, այլ հնազանդ և խոհեմ են մնում: Չեն անհանգստանում և իրենց մտքում չեն խորհում՝ ասելով. «Եթե այս Մանուկն իսկապես մեծ Արքա է և որևէ զորություն ունի, ապա մենք ինչո՞ւ պետք է փախչենք ու թաքուն հեռանանք, կամ ինչո՞ւ է հրեշտակը մեզ քաղաքից դուրս հանում` որպես ստրուկների ու փախստականների` այն դեպքում, երբ մենք բացահայտորեն և համարձակությամբ ելանք ժողովրդի այսպիսի բազմության և կատաղած թագավորի առջև»։ Նրանք այսօրինակ որևէ խոսք չասացին ու չխորհեցին, և սա հավատքին հատուկ նշան է՝ հիմնավորումներ չփնտրել այն բոլոր հարցերում, որոնց վերաբերյալ իրենց ոչինչ չի պատգամվել, այլ միայն ու միայն կատարել իրենց հրամայվածը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»:
Եվ երազում հրաման ստանալով Հերովդեսի մոտ չվերադառնալ՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիր: Զարմանալի բան կատարվեց. Հերովդեսի նենգ մտադրությունը, որով խաբել էր մոգերին արթուն ժամանակ, նրանց հայտնի դարձավ քնած ժամանակ՝ երազում: Եվ որքան գովեցին Հերովդեսին արթուն ժամանակ, որ չնախանձեց Մանկանը, այդքան դսրովեցին նրան քնած ժամանակ, երբ իմացան, որ կամենում է սպանել Մանկանը:
Եվ դու տե՛ս մոգերի հավատը, որ չմտածեցին, թե եթե այս Մանուկը մեծ ու զորավոր է, ինչո՞ւ է գաղտագողի փախչելու հրաման տրվում. այնտեղից համարձակորեն եկանք, իսկ այստեղից գաղտնի ենք ուղարկվում: Առանց այսպիսի քննության հնազանդվեցին երազի հրամանին և հրեշտակի մատնանշած ճանապարհով ուրախությամբ գնացին իրենց երկիր:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:
«Եվ երազի մեջ հրաման առնելով...»:
Ումի՞ց են հրաման ստացել՝ գրված չէ: Հայտնի է, որ Տերն Ինքն է հրամայել: Հրաման են ստացել ետ չդառնալ Հրեաստանի անխաղաղ ճանապարհով
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ, երազում հայտնություն ստանալով Հերովդեսի մոտ չվերադառնալու մասին, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը»։ (Սինոդական թարգ․)[12]
 Մոգերը մեկ դեպի արևելք հեռացան մեկ ուրիշ ճանապարհով, այսինքն` Երուսաղեմ տանող ճանապարհով դեպի հյուսիս չգնացին, այլ` դեպի արևելք կամ հարավ, վերջին պարագայում՝ դարձյալ դեպի արևելք ընթանալու նպատակով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:
(Արարատ թարգ․) Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
(Գրաբար) Եւ հրաման առեալ ի տեսլեան, չդառնալ անդրէն առ Հերովդէս, ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: