Հովհաննես Ծործորեցի
21-22. Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի: Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»:
Հիսուսը պատասխանելով ասաց նրանց. «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն թզենու [հետ պատահածը] կանեք, այլև թեկուզ այդ լեռանն ասեք` բարձրացիր և ծովն ընկիր, կլինի: Եվ ինչ էլ որ հավատով խնդրեք աղոթքում, կստանաք»:
Տեսնո՞ւմ ես` ինչպես դա կատարվեց նրանց համար, որպեսզի չվախենային և չերկնչեին նենգություններից: Եվ ոչ միայն դա, այլև, եթե կատարյալ հավատով խիզախեն աղոթքով, [սովորեցնում է Տերը], սրա նման և է՛լ ավելի մեծ գործեր կկատարեն, այսինքն` ոչ միայն մարդկանց մեղքերին թողություն կտան, ինչը թզենիով է խորհրդանշվում, այլև մեղքերի առաջնորդին` հպարտ ու մեծ լեռանը, անդնդի մեջ կընկղմեն, ինչպես Տերը: Եվ կրկնում է` [ասելով]. «Ինչ էլ որ խնդրեք, կստանաք», որպեսզի ասածը հաստատի, ինչպես նաև հորդորի դեպի հավատով աղոթքը, ինչը նպաստում է գործերի կատարմանը:
Բայց հարկ է պարզել, թե ինչի՛ հանդեպ աներկմիտ հավատ ունենալու մասին ասաց: Կամ խնդրելիս մտքով չտարակուսել, թե կատարելո՞ւ է Աստված խնդրանքը, թե ոչ, կամ էլ [աներկմիտ հավատ ունենալ] Նրա հանդեպ որպես Աստծո և Աստծո Որդու. եթե նույնիսկ խաչելության չարչարանքի և մահվան մեջ տեսնեք Ինձ, ասում է, հավատի մեջ մի՛ երկմտեք: Բայց քանի որ միայն հավատը բավական չէ հրաշքներ գործելու համար, ավելացնում է նաև աղոթքը, որ բոլոր բարի գործերի լրումն է, որովհետև ուղիղ հավատն ու մաքուր գործերն ամենուր և ամեն ինչում կատարել են [տալիս] խնդրանքը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կ՚անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կը կատարուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: