Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:43

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն:
   

    Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ, որ Աստծո արքայությունը կվերցվի ձեզնից և կտրվի այն ազգին, որը կտա նրա պտուղները:

    «Այդ պատճառով»` մարգարեական և կանխատեսության և ի վերուստ եկած վճռի պատճառով: Բայց ի՞նչ է այն, որ [Տերը] նախ «այգիե ասաց, այժմ էլ «արքայություն» է անվանում: Կամ` արքայության դուռն Օրենքն է, որը [Տերն] «այգի» կոչեց, իսկ երբ մեկն Օրենքը չի կատարում, արքայություն էլ չի կարող մտնել, կամ էլ ա՛յլ կերպ. քանի դեռ մեկը թագավորի օրենքները կատարում է, հնազանդ է այդ թագավորին և [այդպես էլ] կոչվում է, իսկ երբ ապստամբում է նրա օրենքների դեմ և նրա թագավորությունից դուրս գալիս, [թագավորը] նրա թագավոր [այլևս] չի կոչվում, քանի որ [թագավորի] հրամանները նա չի կատարում: Սա՛ է նշանակում ասելը. «Աստծո կանխատեսություն»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33