Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց եդեմական պարտեզում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն: (Սինոդական թարգ․)[15]
Որպեսզի սա մշակի ու պահպանի այն... Այս մասը լավագույնս մեկնում է սբ. Հովհան Ոսկեբերանը. նա ասում է. «Քանի որ դրախտային կյանքը մարդուն լիարժեք հաճույք էր պատճառում, վայելքի հնարավորություն էր ստեղծում և «դրախտի գեղեցկությունների» դիտումն ու «դրախտային ուտելիքի» ճաշակումը բավականություն էր պատճառում, ապա, որպեսզի մարդը չափից դուրս հաճույքների վայելումից չապականվի («անգործությունը, - ասված է, - վատ բաներ է սովորեցնում». Սիր. 33։28)», Աստված պատվիրեց մշակել և պահպանել դրախտը, այսինքն՝ մշակել նրա հողը և աճեցնել տարբեր բույսեր, ինչպես նաև այն պահպանել անբան անասուններից, որոնք, մտնելով այգի, կարող էին անկարգություն և վնաս պատճառել: Դա առաջին աստվածային պատվիրանն է աշխատանքի մասին, որը բացառում է այսպես կոչված «ոսկեդարի» հեթանոսական իդեալականացումը և իմաստավորում է մարդու գոյությունը: Թեթև, ոչնչով չծանրաբեռնող և հաճելի աշխատանքը հիանալի միջոց էր ֆիզիկական վարժանքների և, մասամբ նաև, մարդու մտավոր ուժերի համար:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել,
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի ու պահպանի այն:
(Գրաբար) Եւ ա՛ռ Տէր Աստուած զմարդն զոր արար, և եդ զնա ի դրախտին փափկութեան գործե՛լ զնա և պահել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: