Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ հերովդեսականների հետ Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ Դու արդար ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և չես հոգում որևէ մեկին հաճոյանալու մասին, որովհետև ոչ մեկի երեսին չես նայում»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:15
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում:
Ուղարկեցին Նրա մոտ իրենց աշակերտներին հերովդեսականների հետ և ասացին:
Քանի որ այդ ժամանակ հարկատու էին հռոմեացիներին, նրանց ամեն ինչը [հռոմեացիների] իշխանության ենթակայության տակ էր, և քանի որ տեսել էին, որ դրանից առաջ թևդասականներն ու հուդայականները մեռել էին 2 այսպիսի պատճառով, այսինքն` որ ապստամբություն էին կամենում բարձրացնել, ուստի [Հիսուսի հանդեպ] նույնպես կամեցան այդպիսի խոսքերով կասկածներ առաջացնել: Այդ նպատակով էլ [Նրա մոտ] ուղարկեցին իրենց աշակերտներին ու Հերովդեսի զինվորներին, որովհետև կամենում էին կրկնակի փոս փորել. եթե [Հիսուսը] Հերովդեսի օգտին խոսեր, իրե՛նք ամբաստանեին [Հիսուսին], իսկ եթե իրենց օգտին [խոսեր], հերովդեսականները թշնամանային: Ուստի երկու կերպ էլ ջանում էին Նրան մեղապարտ ցույց տալ: Բայց ավելի շատ կամենում էին, որ հերովդեսականների դեմ լիներ, որովհետև Հերովդեսի կողմնակիցներն էին, որ ասում էին, թե չպետք է պատերազմել կայսեր դեմ, ուստիև [փարիսեցիներն] իրենց աշակերտներին ուղարկեցին, որպեսզի [Հիսուսին] դրդեին [կայսեր դեմ] կարծիք [արտահայտելու] և մատնեին դատավորին իբրև արքունական օրենքների դեմ ապստամբած մեկի: Նույնը նաև Ղուկասն է ասում (Ղուկ. 20։26), թե «ժողովրդի առաջ» էին հարցնում, որպեսզի շատ վկաներ դիզեին Նրա շուրջ, և չգիտեին, որ այդ բազմաթիվ վկաների ներկայությամբ իրենց անմտությունն էր հանդիմանվելու:
«Ուսուցի՛չ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծո ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում:
Այդ դեպքում ինչպե՞ս էին մի ժամանակ «խաբեբա» և «մոլորեցուցիչ» (Հովհ. 7։12, 10։20) անվանում և [ասում]. «Դա Աստծուց չէ» (հմմտ. Հովհ. 9։16): Իսկ այժմ «ճշմարիտ ուսուցիչ» [են կոչում]: Կամ նենգությամբ ու խորամանկելով էին գովում, որպեսզի հոժարեցնեին ասել, թե կայսերը պետք չէ հար կատու լինել, որպեսզի, ինչպես ասացինք, [Նրան] մատնեին իշխանություններին, կամ էլ իրենց կամքից անկախ վկայում էին Նրա մասին իսկությունը: Որովհետև ասելը` «ճշմարիտ ես և Աստծո ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում», նշանակում է, որ [անգամ] թշնամիներն են վկայում, որ [բարի գործերը] կատարում և ուսուցանում ես: Իսկ «ճանապարհ» էին կոչում Օրենքը:
Եվ ոչ ոքի չես հաճոյանում:
Սա նույնպես Նրա աստվածության վկայություն է` ըստ այսմ. «Չկա ակնառություն Աստծո առաջ» (հմմտ. Գործք 10։34):
Եվ չես նայում մարդու երեսին: Նաև սա է նույն իմաստն արտահայտում` ըստ այսմ. «Մարդը երեսին է նայում, իսկ Աստված` սրտին» (Ա Թագ. 16։7): Բայց [փարիսեցիները սա] ասացին Հերովդեսի և կայսեր առնչությամբ, թե` թագավորական երեսի պատճառով մարդահաճություն չես անում և նրանց տկար բնությունից չես վախենում, քանի որ մարդիկ են:
--------------------------------
2. Գործք 5։36-37: Թևդասն ու Հուդա Գալիլեացին, Նախանձահույզների կուսակցության առաջնորդը, հակահռոմեական ապստամբությունների կազմակերպիչներ էին մ.թ. առաջին տարիներին: Նրանց մասին, բացի «Գործք առաքելոց»-ի հեղինակ Ղուկաս ավետարանչից, խոսում է նաև Ա դարի հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսն իր «Հրեական պատերազմ» և «Հրեական հնախոսություն» գործերում: Ըստ Հովսեպոսի, սակայն, Թևդասի ապստամբությունն ու պատիժը տեղի են ունեցել ավելի ուշ, մ.թ. 44 թ.-ին:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում:
«[Փարիսեցիները] Նրա մոտ են ուղարկում իրենց աշակերտներին՝ Հերովդեսականների հետ միասին»: «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես»:
Հերովդեսականները Հերովդեսի կողմից էին, ովքեր ասում էին՝ պետք չէ պատերազմել կայսեր դեմ:
Նենգությամբ էին գովում, դրդելով ասել, թե՝ պետք չէ հարկատու լինել կայսեր, որպեսզի [Նրան] մատնեն Հերովդեսականների [ձեռքը]: Իսկ Փրկիչն աստվածավայել պատասխան տվեց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22։21): Նրանք կարծում էին, թե իրենց կպատասխանի՝ «Ոչինչ չտալ կայսեր, քանզի Աստծուն էք ծառայում և ո՛չ մարդկանց»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:15
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: