Հովհաննես Ծործորեցի
Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
Երբ ժողովուրդը լսեց, զարմացավ Նրա վարդապետության վրա:
[Ավետարանիչն] ասում է` ժողովո՛ւրդը զարմացավ և ոչ թե սադուկեցիները, ովքեր պապանձված հեռացան` օգուտ չստանալով: Որովհետև այդպիսին է հերձվածների ախտը. թույլ չի տալիս խոնարհվել և ճշմարտությունն ընդունել, այլ անհավանությամբ իրենց ճիշտ են կարծում և ծուռ [ճանապարհով] գնում` կամ տգիտությամբ, կամ հպարտությամբ: Իսկ ընդունող հոգիները, որ խոնարհամիտ էին և հասկացան ճշմարտությունը, զարմացան [Հիսուսի] վարդապետության վրա և մեծ օգուտներ ստացան, քանի որ շատ ազդու է հարության [խորհուրդը], բայց մանավանդ այն ավետարանող Քրիստոսի զորությունը, Ում փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: