Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:35

Հովհաննես Ծործորեցի

35-36. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»:
   

    Նրանցից մեկը փորձելով հարցրեց Նրան` ասելով. «Ուսուցի՛չ, Օրենքում ո՞ր պատվիրանն է մեծ»:

    Այս մարդուն դրդեցին առաջ գնալ որպես մի նոմիկոսի 1237, այսինքն` օրենսգետի, և նա մոտեցավ հարցնելու` մյուսներից ավելի գիտուն լինելով:

    «Ուսուցի՛չ, ասում է, Օրենքում ո՞ր պատվիրանն է մեծ»:

    Երբ արքունիքի դեմ [հանցանքի] մեջ չկարողացան բռնել, Օրենքի քննությանն են գալիս, որպեսզի եթե հարցին լուծում չտա, Նրան տգետ հայտարարեն ժողովրդի առաջ: Նաև հարցրեց ոչ թե սովորելու համար, այլ փորձելու, ինչպես ասում է ավետարանիչը, որպեսզի սրանով իրենց համար պատրվակ ձեռք բերեին` [Հիսուսին մեղադրելու], թե պատվիրաններն ուղղում է` Իրեն Աստված ցույց տալով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34