Հովհաննես Ծործորեցի
Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս:
Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք, իսկ ուղտերը կուլ տալիս:
Նախապես ասվածներին է վերաբերում նաև սա: Չամանը, [որը Տերը մժղուկներ» է կոչում], ճշգրտությամբ տասանորդում էին, իսկ մեծ օրենքները, որոնք «ուղտեր» է կոչում, արհամարհում էին: Եվ ո՛չ միայն սա. այլև [առաջինը], թեկուզ ծածկեին էլ, անվնաս էր, մինչ [երկրորդը] մեծ վնաս էր գործում, երբ կուլ էին տալիս: Իսկ «կույր առաջնորդներ» ասելը ցույց է տալիս հետևյալը: Ով կույր է համարվում, եթե չի առաջնորդվում, մեծ վշտի ու թշվառության մեջ է ընկնում, ուստի որքա՛ն ավելի մեծ թշվառություն է, երբ [կույրը] որոշում է նաև ուրիշներին առաջնորդել: Նաև կան ոմանք, որ «մժղուկ» են համարում մարմնի սրբությունը, քանի որ փոքր է և ոչ պիտանացու, իսկ հոգունը` «ուղտեր», քանի որ դժվարին ու մեծ է: Սա կրկնվում է նաև հաջորդ [խոսքով]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: