Հովհաննես Ծործորեցի
29-32. Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»:Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:
Վա՛յ ձեզ, կեղծավոր օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների շիրիմներն ու զարդարում արդարների գերեզմանները ասում եք. «Եթե մեր հայրերի օրոք լինեինք, չէինք մասնակցի մարգարեների արյան հեղմանը»: Հետևաբար, վկայում եք ձեր մասին, որ որդիներն եք նրանց, ովքեր կոտորեցին մարգարեների: Դուք և՛ս լրացրեք ձեր հայրերի չափը :
Սա՛ է բոլոր չարիքների լրումը` արյունահեղությունը, ուստիև այս յոթերորդ «վայով» [Տերը] ցույց է տալիս, որ [փարիսեցիներն ու օրենսգետները] Կայենի ախտով էին տառապում և նրա յոթ վրեժներով էին լցված 1268` յոթ զգայարաններով 1269 դեպի չար գործերը միտելու պատճառով, շաբաթվա բոլոր յոթ օրերին, և այդպիսով զրկվեցին Հոգու յոթնարփյան շնորհներից 1270, ուստի [Տերը] վայ է տալիս նրանց: Բայց վայ է տալիս նրանց ոչ միայն այն պատճառով, որ շինում էին [սպանված մարգարեների] գերեզմանները և մեղադրում իրենց հայրերին, այլ որ հայրերին մեղադրում էին, մինչ իրենք ավելի մեծ չարիքներ էին պատրաստվում գործել, ինչի համար էլ հանդիմանվում են, թեպետև ասում էին. «Եթե մեր հայրերի օրոք լինեինք, չէինք մասնակցի արյունահեղությանը»: Որովհետև, ասում է [Տերը], [գերեզմանները] շինելով` [ցույց եք տալիս], որ դուք էլ եք կամենում նույնը [գործել]` ըստ Ղուկասի 1271: Որովհետև սպանվածներին պատվելու համար չէին կառուցում, այլ սպանությամբ ծաղրում էին նրանց և կասկածում, թե գուցե ժամանակի հետ ապականված գերեզմաններից վերանա իրենց հայրերի հիշատակը, ուստի գերեզմանները, որոնք շինում էին, գեղեցիկ ու զարդարուն դարձնելով` որպես իրենց հայրերի հաղթանակի նշան էին կանգնեցնում:
«Ուրեմն,-ասում է [Տերը]-վկայում եք ձեր մասին, որ նրանց որդիներն եք...»: Հայտնապես ցույց է տալիս, թե` ազգակից լինելով` նաև նրանց գործերին եք մասնակից լինելու, ոչ թե նրանով, որ նրանց որդիներն եք, քանի որ մեղադրելի չէ սպանողի որդի լինելը, այլ նրանով, որ նույնն եք գործելու` ոչ թե ծառաներին, այլ Որդուն սպանելով, ինչպես որ ասում էին. «Սա է ժառանգը. եկեք սպանենք.... և այգուց դուրս հանելով` սպանեցին» (հմմտ. Մատթ. 21։38-39): Ուրեմն` եթե Տիրոջը չխնայեցին, ինչպե՞ս կարող էին ծառաների արյունը չհեղել, թեպետ ստեր էին կարկատում: Այդ պատճառով էլ [Տերն] ասում է. «Դուք և՛ս լրացրեք ձեր հայրերի չափը»: Լինելիքը կանխատեսում է նրանց գործերից և ոչ թե հրամայում է [դա անել], այսինքն` Իր սպանությունը, որովհետև [ձեր հայրերը սպանեցին] ծառաներին, իսկ դուք [սպանելու եք] Տիրոջը: [Տիրոջ սպանությամբ] լրացավ նրանց մեղքերի չափը, և նրանց կամքից բխած սպանությունն իրագործվեց: Կամ էլ [Տերն ասում է]. «Ինչպես որ նրանք էին մարդասպան, այդպես էլ դուք, որովհետև նրանք կամքով էին ձեր հաղորդակիցը մարգարեներին սպանելիս, իսկ դուք գործերով եք նրանց հաղորդակից Իմ հանդեպ հանդգնելու պատճառով», քանի որ ժողովուրդն իր իսկ բերանով խոստովանեց 1272, որ հետնորդների [կատարած] սպանությամբ հաղորդակից է նախնիների [կատարած սպանություններին]:
Բայց ինչո՞ւ է [Տերն] այս մասին խոսում: Ինձ թվում է` Իրեն սպանելու համար ապաշխարության կոչ է ուղղում նրանց, այն դեպքում, որ մարգարեների արյունը հեղելու համար ապաշխարության հնարավորություն չկար, քանի որ Օրենքում ասվում էր. «Ով սպանում է, պիտի մեռնի» (հմմտ. Թվեր 34։21), և չէր ասվում, որ եթե դարձի գա, կներվի նրան: Ուստի սրանով [Տերն] Իր մարդասիրությունն է ցույց տալիս և Իր գալստյան [իրագործած] փրկությունը:
Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: