Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:4

Հովհաննես Ծործորեցի

Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք:

 

    Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերին, իսկ իրենք մատով իսկ չեն կամենում շարժել դրանք:

    Կրկնակի պատժի պատճառ է, որ ուրիշների լուծը պարտադրաբար ծանրացնում են, իսկ իրենք թեթևին են մոտենում: Նրանք պետք է հակառակն անեին` ուրիշներինը թեթևացնեին, իսկ իրենցը ծանրացնեին` ըստ առաքյալի. «Ուժեղնե՛ր, կրե՛ք տկարների տկարությունը» (հմմտ. Հռոմ. 15:1), և թե` «Նրանք տքնում են ձեր հոգիների համար» (Եբր. 13:17): Եվ եթե ո՛չ այսպես, գոնե հավասարը պիտի պահանջեին. եթե իրենք թեթևն [էին կրում], ուրիշներին էլ այդպես քարոզեին, իսկ եթե ուրիշներին ծանրն [էին քարոզում], հարկ էր, որ իրենք էլ այն կրեին, այլապես աններելի են, քանի որ խոսքերով ճարտար են, իսկ գործերի մեջ` հեղգ ու տարտամ: Այդ պատճառով էլ [Տերը] մեծացնում է նրանց դեմ ամբաստանությունը` [ա սելով], թե իրենց մատո՛վ իսկ չեն կամենում շարժել դրանք: Չասաց` չեն կարողանում, այլ` չեն կամենո՛ւմ, և չասաց` կրել, այլ` մատով շարժել: Այսինքն` անգամ մոտ չեն գնում կամ հպվում` մասամբ կատարելու կամ ուրիշներին օգնելու: Իսկ «ծանր բեռներ» է կոչում կամ Օրենքի [պատվերները], որոնք ճշգրտությամբ էին պահանջում ուրիշներից, կամ սխալների հանցանքները, որոնք բնավ չէին ներում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1