Հովհաննես Ծործորեցի
Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն:
Եվ այդժամ շատերը կգայթակղվեն, միմյանց կմատնեն ու կատեն միմյանց:
Նշում է փորձության պատճառը, որովհետև ինչպես ոսկին կրակով է զտվում, մարդկանց հոգիներն էլ` նեղությամբ, որպեսզի ընտիրները երևան, և վատերը գայթակղվեն, ուստիև ասաց` «շատերը» և ո՛չ թե «ամենքը»: Բայց չափազանց մեծ չարություն է, երբ ազգականն ու բնությամբ սիրելին է ատում ու պատերազմ հարուցում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: