Հովհաննես Ծործորեցի
Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»:
Կուղարկի Իր հրեշտակներին մեծաձայն փողով, և կժողովեն Նրա ընտրյալներին չորս քամիներից` երկնքի մի ծագից մինչև մյուսը:
Իբրև ճշմարիտ Թագավոր` Իր հրեշտակներին որպես կարապետ է ուղարկում մեծաձայն հրամանով (որը «փող» է կոչում), որպեսզի «ժողովեն Նրա ընտրյալներին»: Իսկ ինչո՞ւ է հրեշտակների միջոցով կանչում նրանց, երբ Ինքն այդ քան բացահայտորեն է գալու: Դրանով պատվում է [հրեշտակներին], որովհետև ուռկանի միջից ընտրված 1341 նախահարուցյալ սրբերին [նույնպես] հրեշտակներն են ամպերով հափշտակելու Տիրոջն ընդառաջ` ըստ առաքյալի 1342: Եվ ինչո՞ւփողով: [Դեպի արքայություն] կանչվածներին հորդորելու և ուրախություն պատճառելու համար և մնացածներին, ովքեր չեն կամենում Նրա գալուստը, երկյուղ ներշնչելու, ինչպես Սինա լեռան վրա 1343: Եվ գալու է «մի ակնթարթում, վերջին փողի հնչմամբե (Ա Կոր. 14:52)` հրեշտակների միջոցով կանչելով ամենքին «չորս քամիներից, երկնքի մի ծագից մինչև մյուսը»: Դեպի երկիր գոչող հրեշտակապետի մեկ հրամանից ամբողջ երկիրը սարսափելու է և վերցրած ավանդը դուրս հանելով բաշխելու: Իսկ «չորս քամիները» կամ չորս կողմերն են` արևելքը, արևմուտքը, հյուսիսն ու հարավը, որոնցից քամիներ են փչում երկրներում, կամ էլ չորս տարրերը, որոնցում են լուծվում մարդկանց մարմինները, և որոնք իսկույն վերադառնալու են [իրենց տերերին]:
Ստեփանոս Սյունեցի
Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»:
«Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով»:
«Ելից» և «Թվոց» գրքերում նաև առաքելական [թղթերում] շեփորը խորհրդանշում է Աստվածային խորհրդի բարձր ձայնը:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:27
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: